Ներկայացվեց Կոստան Զարյանի «Սպանիա» վեպի իսպաներեն տարբերակը

Armenpress 20:38, 4 Հուլիս, 2012

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավետիք Իսահակյանի տուն թանգարանում հուլիսի 4-ին ներկայացվեց Կոստան Զարյանի «Սպանիա» վեպի իսպաներեն թարգմանված գիրքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և մշակութային մի խումբ գործիչներ:

«Կոստան Զարյան կերպարը հայ ժողովորդի համար շարունակում է մնալ ոչ այնքան բաց: Զարյանն այդպես էլ մնաց չգնահատված և չարժևորված: Մենք մեր գործունեությամբ պետք է լրացնենք այդ բացը»,- ասաց Մշակույթի նախարարը:

Վեպն իսպաներեն է թարգմանվել ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ: Միջոցառմանը ցուցադրվեց նաև Կոստան Զարյանի կյանքի և ստեղծագործության մասին պատմող վավերագրական ֆիլմը, որի հեղինակն է ռեժիսոր Հայկ Կբեյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am