Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է կորած զինծառայողների որոնումները

Armenpress 12:46, 24 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեկ կորած զինծառայողների որոնումները շարունակվում են: Դեռեւս որեւէ նոր բան չկա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ադրբեջանական կողմն երեկ հայտնել էր, որ երկու պյամանագրային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտներ Մուսա Սաբիր օղլու Մուսաեւը եւ Թուրալ Սահիբ օղլու Յոլչուեւը Ղազախի շրջանում մոլորվել են լեռնաանտառային գոտում եւ, նախնական տեղեկություններով, հայտնվել Հայաստանի տարածքում:

Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է լուրն այն մասին, որ ադրբեջանցի զինվորներն անցել են հայկական տարածք, դրա հետ միասին չբացառելով, որ հնարավոր է` նրանք պայթել են ականի վրա:

«Չենք բացառում, որ ադրբեջանցի զինծառայողները կարող էին մոլորվել, ինչը հետեւում է Հայաստանի պաշտպանության նախարարություն ուղարկած Կարմիր խաչի երեւանյան գրասենյակի միջնորդագրից: Հունիսի 23-ին ժամը 15-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակը երաշխիքներ ստանալու նպատակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն, որպեսզի Տավուշի մարզի Վազաշեն գյուղի սահմանահատվածի դիմաց գտնվող ադրբեջանական ԶՈւ մերձդիրքային հատվածից դուրս բերվեն ականային հավանական վիրավորումներ ստացած երկու ադրբեջանցի զինծառայողների մարմինները: ՀՀ ՊՆ կողմից երաշխիքներ տրվել են անմիջապես, իսկ գործընթացները նման դեպքում ադրբեջանական կողմին հայտնի են», -գրել է ՀՀ ՊՆ մմաուլի քարտուղարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am