Փայտոջիլների պատճառով մասնակիորեն տարահանել են ՄԱԿ-ի կենտրոնակայանի մի ամբողջ հարկ

Armenpress 13:04, 24 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում ՄԱԿ-ի քարտուղարության շենքի հարկերից մեկը հունիսի 23-ին մասնակիորեն տարահանել են այն բանից հետո, երբ  գրասենյակներից մի քանիսում փայտոջիլներ են հայտնաբերել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջատների ներխուժումից տուժել Է կենտրոնակայանի 34-րդ հարկը, որտեղ գտնվում Է դաշտային օժանդակության՝ այն կառույցի դեպարտամենտը, որը պատասխանատու Է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների նյութատեխնիկական ապահովման համար: 

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտարարել են համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունում, փայտոջիլներ են հայտնաբերել հարկի հյուսիսային մասի երկու գրասենյակներում: Դրանց դեմ պայքարելու համար կանչվել են ախտահանման ծառայության աշխատակցիներ, որոնք երկու անգամ մշակել են ախտահարված հատվածը: 

«Աշխատակիցների առողջությունը, անվտանգությունը եւ բարեկեցությունը մեր բարձրագույն առաջնահերթությունն Է: Ուստի մենք որոշեցինք հունիսի 23-ին 34-րդ հարկում առավելագույնս կրճատել աշխատակիցների ներկայությունը՝ որպես նախազգուշական միջոց»,- հայտնել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը:

Լուսանկարը`EPA



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am