Կարեն Ասրյանի հուշամրցարի հաղթողն Ուկրաինայի ներկայացուցիչն է

Armenpress 11:31, 25 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկում ավարտվեց վաղամեռիկ Կարեն Ասրյանի հուշարցաշարը, որի հաղթող դարձավ Միխայլո Օլեկսիենկոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը Կարեն Ասրյանի 8-րդ հուշամրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Նա 92 մասնակիցների շարքում ուկրաինացի գրոսմայստերներ Միխայլո Օլեկսիենկոյի և Անտոն Կորոբովի հետ բաժանեց 1-3-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով Տեր-Սահակյանին բաժին հասավ երրորդ մրցանակը, իսկ մրցաշարի հաղթող ճանաչվեց Օլեկսիենկոն: Հաղթողից կեսական միավոր հետ մնացին գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը, ովքեր, համապատասխանաբար, գրավեցին 4-րդ և 7-րդ տեղերը:

2008թ. հունիսի 9-ին Երևանում մեկնարկեց «Շախմատային հսկաներ. Երևան -2008» միջազգային մրցաշարը: Նույն օրը Կարեն Ասրյանը հանկարծամահ եղավ: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի որոշմամբ հունիսի 10-ին մրցաշարը վերանվանվեց Կարեն Ասրյանի անվամբ: Մրցաշարի առաջին հաղթողը դարձավ Լևոն Արոնյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am