Ռոման Բերեզվոսկին իր ապագայի մասին որոշումը կընդունի մեկ ամսվա ընթացքում

Armenpress 19:48, 25 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Մոսկվայի «Դինամո»-ի ֆուտբոլիստ Ռոման Բերեզովսկին դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ:

«Հարցերի մեծ մասը կապված է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի որոշումից։ Եթե ես կարողանամ մարզավիճակս պահպանել մարզումների ընթացքում, ապա հնարավոր է՝ չավարտեմ կարիերաս։ Իսկ եթե համապատասխանել չկարողանամ, ապա այդ փաստն անխուսափելի է։ Մեկ ամսվա ընթացքում կկողմնորոշվեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բերեզովսկու խոսքերը մեջբերում է ռուսական Rsport կայքը:

Ռոման Բերեզովսկին կարող է կարիերան ավարտելուց հետո աշխատանքը շարունակել «Դինամո»-ում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am