Երևանի հիմնական դպրոցների շրջանավարտներն ստացան ավարտական վկայականները

Armenpress 14:15, 26 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հիմնական դպրոցների շրջանավարտներին՝ 9-րդ դասարանցիներին հունիսի 26-ին հանձնվել են ավարտական վկայականները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի բոլոր մարզերի և Երևանի հիմնական դպրոցների շրջանավարտներին ավարտական վկայականների հանձնման մեկնարկային օր էր ընտրվել հունիսի 26-ը։

2014-2015 թթ. ուսումնական տարում Երևանի հիմնական դպրոցներն ավարտել է շուրջ 3100 շրջանավարտ, որից 128-ը գերազանցիկ են և ստանում են գերազանցության հատուկ նմուշի վկայականներ։

Մայրաքաղաքի միջնակարգ դպրոցների շրջանավարտներին, ովքեր այս տարի 420-ն են, հասունության ատեստատները կտրվեն հուլիսի առաջին օրերին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am