Շավարշ Քոչարյանը Ալիևի ջղաձիգ հոխորտանքն անհույս թուլության նշան է համարել

Armenpress 17:36, 26 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Շավարշ Քոչարյանը կոչ է արել Ադրբեջանի ղեկավարությանը հասկանալ, որ ջղաձիգ հոխորտալն անհույս թուլության նշան է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության ևհասարակայնության հետ կապի վարչությունից, այս մասին Քոչարյանն ասել է՝ պատասխանելով news.am լրատվական գործակալության հարցին՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած այն հայտարարության հետ, որ «եթե հայերը չեն ցանկանում մեռնել, թող դուրս չքվեն իրենց հողերից»:

«Ալիևը հասկացել է, որ ժամանակակից աշխարհում ով ուժեղ է, նա ճշմարիտ է: Մնում է հասկանա՝ բոլոր ժամանակներում ջղաձիգ հոխորտալը հենց անհույս թուլության նշան է»,- ասել է Քոչարյանը։



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am