Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մինսկ

Armenpress 19:53, 26 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հունիսի 29-ին կմեկնի Մինսկ: Բելառուսի մայրաքաղաքում հայկական պատվիրակությունը կմասնակցի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Գագիկ Մելիքյանը և Արծվիկ Մինասյանը:

Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի, Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի, Բրեստի մարզային և քաղաքային իշխանությունների ղեկավարության հետ: Խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի նաեւ Բրեստի ամրոցի ազատագրման համար զոհված հայ զինվորի հիշատակին նվիրված խաչքարի բացմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am