ԻՊ-ն իր վրա է վերցրել Քուվեյթում ահաբեկչության պատասխանատվությունը

Armenpress 20:23, 26 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետությունն» իր վրա է վերցրել Քուվեյթում իրականացրած ահաբեկչության պատասխանատվությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Էլ Քուվեյթի Աս Սաուաբեր շրջանում՝ Իմամ աս Սադիկ մզկիթում, ուրբաթօրյա աղոթքի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունից մզկիթի բոլոր լուսամուտները ջարդվել են: Քանդվել են մզկիթի պատերն ու առաստաղը:

Պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչն՝ ինքնապայթեցման միջոցով: Տարբեր տեղեկություններով՝ զոհվել է 13 մարդ: Զոհերի թիվը հստակեցվում է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am