ԵՄ-ն մտադիր է շարունակել Ուկրաինային ցուցաբերվող օժանդակությունը
ՄԻՆՍԿ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը մտադիր է շարունակել Ուկրաինային ցուցաբերվող ֆինանսական օժանդակությունը: Այդ մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: «Մենք կփորձենք օգնություն ցուցաբերել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մինսկում կայացած ասուլիսում նշել է Հանը:
Նա տեղեկացրել է, որ ԵՄ-ն հետևում է Արժույթի միջազգային հիմնադրամի և միջազգային դոնորների գնահատականներին, որոնք վճռորոշ կլինեն 2017-2018 թվականների օժանդակության համար: Հանձնակատարն ուշադրություն է հրավիրել է այն բանի վրա, որ վերջին 2-3 տարիներին ԵՄ-ն Ուկրաինային ցուցաբերել է 6 միլիարդ եվրոյի օգնություն:
«Մենք կաջակցենք նաև ապագայում: Մենք պետք է կապ տեսնենք ներկայացված պահանջների կատարման և խթանների միջև»,- «Ռիա-նովոստի»-ի հաղորդմամբ՝ նշել է Հանը՝ նկատելով, որ Ուկրաինայի կառավարությունը դժվարին իրավիճակներում կատարել է մեծածավալ աշխատանք: