ՆԱՏՕ-ին անդամագրվելու համար Ուկրաինային կպահանջվի յոթ տարի եւ հանրաքվե. Պորոշենկո

Armenpress 14:20, 30 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի համար դեռ չի եկել ՆԱՏՕ-ին անդամակցելու ժամանակը, բոլոր պայմանները բավարարելու համար կպահանջվի 6-7 տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել Է Corriere della Sera թերթում հրապարակված հարցազրույցում:

«Մենք զբաղված ենք երկրի խորը բարեփոխմամբ տնտեսական, սոցիալական, վարչական առումներով: Դեռ շատ պետք Է աշխատենք՝ առնվազն 6-7 տարի, որպեսզի համապատասխանենք ՆԱՏՕ-ին անդամակցելու չափանիշներին: Երբ մենք պատրաստ լինենք, կհայտարարվի հանրաքվե, որպեսզի ուկրաինացի ժողովրդին հարցնենք՝ հարկավոր Է արդյոք մտնել Հյուսիսատլանտյան դաշինք»,-ասել Է Պորոշենկոն: Ընդսմին Ուկրաինայի ղեկավարն այն կարծիքին Է, որ «անվտանգությունն ապահովելու համար աշխարհում չկա այլ համակարգ, բացի ՆԱՏՕ-ից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am