Հունաստանը հրաժարվեց վճարել ԱՄՀ-ի հանդեպ իր պարտքը

Armenpress 16:37, 30 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանը հունիսի 30-ին ԱՄՀ-ին չի փոխանցի հատկացված վարկերի գծով պարտքի մասը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս դիրքորոշման անփոփոխությունը լրագրողներին հավաստել Է երկրի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը:

«Հունաստանն այսօր պարտքի մասնաբաժինը չի փոխանցի ԱՄՀ-ին»,- ասել Է նախարարը:

Ֆիննախի ղեկավարն ընդգծել Է, որ շարունակում Է հուսալ, որ վարկատուների հետ համաձայնագիրը կկնքվի, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Լուսանկարը` AP



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am