Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում կվերադառնան տարածաշրջան
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում կժամանեն տարածաշրջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:
Նա նշել է, որ թեպետ չկա համանախագահների այցելության հստակ ժամկետ, սակայն Բաքվում Եվրոպական խաղերի բացման ժամանակ նրանք պայմանավորվածության են եկել առաջիկայում նորից վերադառնալ տարածաշրջան:
Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ղարաբաղյան հինախնդիրների շուրջ բանակցություններ իրականացնելու նպատակով Հայաստան է ժամանել հունիսի 9-ին: Նա հանդիպումներ էր ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, ինչպես նաև Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին մասնակցող հայ մարզիկների հետ: Հայաստանից ԱՄՆ համանախագահը մեկնել էր Ադրբեջան՝ մասնակցելու հունիսի 12-ին Բաքվի Եվրոպական խաղերի բացման արարողությանը:
- ԲՏԱ նախարարության և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև փոխըմբռնման
հուշագիր է ստորագրվել
- ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա․ Արման Եղոյան
- Նշվել է Հայ-ռուսական համալսարանի օրը. այս տարի բուհ են ընդունվել
ռեկորդային թվով ուսանողներ
- Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք
ոլորտներում, Արմեն Սարգսյանն ընդունել է Կիշան Դան Դևալին
- Ադրբեջանի իշխանությունները քաղաքականացնում են գերիների վերադարձը. ՀՀ
ՄԻՊ-ը՝ Կոլումբիայի համալսարանի քննարկմանը