Վրաստանն սկսել Է անցումը թվային հեռարձակման
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը հուլիսի 1-ից սկսել Է անցնել թվային հեռուստատեսային հեռարձակման, անալոգային հեռարձակման անջատումը տեղի Է ունենում փուլ առ փուլ՝ սկսած երկրի մայրաքաղաքից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Անալոգային հեռարձակման անջատումը եւ անցումը թվային հեռարձակման կիրականացվի փուլ առ փուլ եւ 6 ամսվա ընթացքում կընդգրկի Վրաստանի ամբողջ տարածքը՝ սկսած Թբիլիսիից, Ռուսթավից եւ մայրաքաղաքին հարող տարածքներից»,- լրագրողներին հայտարարել են Վրաստանի հաղորդակցուղիների ազգային հանձնաժողովում:
Գերատեսչության տվյալներով՝ բնակչության այն մասին, որն ազդանշանն ստանում Է արտաքին անտենաների միջոցով եւ որոնց հեռուստացույցները հանդերձված չեն թվային ընդունիչով, ազդանշանի ստացման համար հարկավոր կլինի set-top box հատուկ կցուրդ, որը կարելի Է ձեռք բերել տեխնիկայի ցանկացած խանութում, իսկ սոցիալապես անպաշտպան կարգավիճակով բնակիչները, որոնք որոշակի քանակությամբ բալեր ունեն, կցուրդները կստանան անվճար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: