Ֆրանսիայում շուրջ 800 հազար տնային տնտեսություններ առանց լույսի են մնացել հրդեհի պատճառով

Armenpress 13:16, 1 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արեւմուտքի Ատլանտյան Լուարի դեպարտամենտում հուլիսի լույս 1-ի գիշերն Էլեկտրակայանից ոչ հեռու բռնկած հրդեհը հանգեցրել Է Էլեկտրացանցից 800 հազար տնային տնտեսությունների անջատման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Francetvinfo.fr-ին:

RTE ընկերության հայտարարության համաձայն, որն ապահովում Է Էլեկտրահաղորդման գծերի աշխատանքը, ցերեկային եւ գիշերային ջերմաստիճանների տարբերությունը հանգեցրել Է սարքավորանքի խափանումների:   

Լուարի եւ Բրետանի երկրամասերի տարածաշրջաններում շուրջ 800 հազար տնային տնտեսություններ գիշերն անցկացրել են առանց լույսի: Այդ ընթացքում սպասարկման ծառայությունները փորձել են վերացնել անսարքությունները:

Վերջին օրերին Ֆրանսիայում շոգ եւ չոր եղանակ Է հաստատվել: Երկրի որոշ տարածաշրջաններում ջերմաչափի սյունն ամեն օր գերազանցում Է ըստ Ցելսիուսի 30 աստիճանի նշագիծը: Սպասվում Է, որ հուլիսի 1-ին հանրապետության որոշ շրջաններում ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am