Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը կառուցապատումից հետո կկրճատվի երկու անգամ

Armenpress 20:04, 1 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է «Spea» և ARD իտալական համատեղ կազմակերպության նախագծող թիմի ղեկավար Ատիլիո Սիվիերոյին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի շրջանակներում կառուցվող Արտաշատ-Քաջարան հատվածի (տրանշ 4) Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի նախագծային աշխատանքների տեխնիկա-տնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները:

Նախագծող թիմի ղեկավար Ատիլիո Սիվիերոն նշել է, որ աշխատանքների ընթացքում կազմակերպության կողմից դիտարկվել է 9-ը տարբերակ, որոնցից ուսումնասիրությունների արդյունքում քննարկման է ներկայացվել չորսը: Ըստ այդմ, ներկայիս 120կմ երկարությամբ ճանապարհահատվածը կառուցապատումից հետո երկու անգամ կկրճատվի: Նախագծողի կողմից ներկայացվել են նաև այն տեխնիկական լուծումները, որոնցով պետք է իրականացվեն աշխատանքները: Գագիկ Բեգլարյանը Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման նախագծի վերաբերյալ ներկայացրել է իր դիտարկումները, առաջարկել շարունակել աշխատանքները և ուսումնասիրություններ ներկայացնել Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի վերաբերյալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am