Նավթի գնանկումը Ադրբեջանին ստիպել է վերանայել տնտեսական զարգացման հեռանկարները

Armenpress 12:11, 2 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթի համաշխարհային գների անկումն Ադրբեջանին ստիպել է վերանայել իր տնտեսական զարգացման հեռանկարները, իսկ ընթացիկ իրավիճակը պահանջում է սահմանափակումների դիմել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, Բաքվում միջազգային ապահովագրական ֆորումում ունեցած ելույթում հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը:

«Ընթացիկ իրավիճակը ստիպում է վերանայել տնտեսական զարգացման հեռանկարները, փողային քաղաքականությունը եւ մի շարք սահմանակիչ միջոցներ ձեռնարկել: Ազգային արժույթի արժեզրկումը մեզ ստիպել է վերանայել դրամային քաղաքականությունը եւ գնալ մանաթի արժեզրկման», -ասել է Շարիֆովը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am