Ահաբեկչական գործողություն Է կատարվել Օդեսայի ռեստորանում

Armenpress 14:04, 2 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի լույս 2-ի գիշերը  պայթյուն Է որոտացել Օդեսայի «Ու Անգելովիխ» ռեստորանում: Ինչպես հայտնել են Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունում, պայթել Է ինքնաշեն սարք, որը գործի Է դրվել «Էլեկտրական եղանակով»: Դրա հզորությունը գնահատվում Է 450 – 600 գրամ տրոտիլային համարժեքով:

Կատարվածի հետեւանքով ոչ ոք չի տուժել, սակայն վնասվել են շենքի դռներն ու ճակատը: Նաեւ ջարդվել են հաստատության վերեւում գտնվող բնակարանների եւ հարեւան սրճարանի ապակիները:    

Պայթյունի փաստով քրեական գործ Է հարուցվել  «Ահաբեկչական գործողություն» հոդվածով: Հոդվածն առավելագույն պատիժ Է նախատեսում տասը տարվա ազատազրկումը՝ ունեցվածքի բռնագրավմամբ:

Վերջին ամիսներին Օդեսայում տեղի են ունեցել մի շարք պայթյուններ, որոնց մեծ մասը որակվել Է որպես դիվերսիա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am