Արամ Ա-ն ընդունել է Հայ կաթողիկե եկեղեցու պատվիրակությանը

Armenpress 11:44, 3 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հուլիսի 2-ի առավոտյան Անթիլիասի վերահարանում ընդունել է Հայ կաթողիկե եկեղեցու եպիսկոպոսական դասը ներկայացնող պատվիրակությանը պատրիարքական կառավարիչ գերապայծառ Գրիգոր Եպս. Կապրոյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից:

Պատվիրակության մաս էին կազմում Հայ կաթողիկե եկեղեցու հինգ գերապայծառներ և Մետր Ժակ Չուխատարյանը: Պատվիրակության այցելության նպատակն է շնորհակալություն հայտնել Վեհափառ Հայրապետին երջանկահիշատակ Ներսես Պետրոս ԺԹ պատրիարքի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար:

Հանդիպման ժամանակ քննարկվել է երկու եկեղեցիներին և ազգին հուզող հարցերի, ինչպես նաև Սիրիայի հայ համայնքի դժվարությունների մասին: Նորին Սրբությունը կարևորությամբ շեշտել է եկեղեցիների համագործակցությունն ավելի ամրապնդելու անհրաժեշտությունը ներկա ժամանակների մարտահրավերները միասնաբար դիմագրավելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am