Հրդեհ Է բռնկել Ֆրանսիայի «Պալյուել» ատոմակայանում

Armenpress 12:03, 3 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում սաստիկ հրդեհ Է բռնկել «Պալյուել» ատոմային Էլեկտրակայանում, որը գտնվում Է երկրի հյուսիսում: Ինչպես հայտնել Է ատոմակայանի տնօրինությունը, կրակը բռնկել Է այն արտադրամասի մեքենասրահում, որտեղ գտնվում Էին օբյեկտի օժանդակ ագրեգատներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Շտապ կարգով Էլեկտրակայանի տարածք ժամանած յոթ տասնյակ հրշեջներին ավելի քան 6 ժամ Է պահանջվել, որպեսզի լիովին հաղթահարեն բռնկումը: Կրակի ջերմաստիճանն այնքան բարձր Է եղել, որ մեքենասրահում սկսել են հալչել մի քանի տեսակի մետաղներ:

ԱԷԿ-ի տնօրինության տվյալներով՝ հրդեհի հետեւանքով ճառագայթաակտիվ նուկլիդների արտանետում տեղի չի ունեցել: Հրդեհի սկսվելուց հետո ամբողջ անձնակազմը հասցրել Է հեռանալ շենքից:

«Պալյուել» ատոմակայանը գտնվում Է Նորմանդիայում՝ Ծովամերձ Սենի դեպարտամենտում, Դիեպ քաղաքից մոտավորապես 40 կիլոմետր հեռավորության վրա: Կայանն ունի չորս Էներգաբլոկ: Ներկայում աշխատում են դրանցից երեքը: Էլեկտրակայանի անձնակազմը բաղկացած Է 1250 աշխատակիցներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am