Յուրա Մովսիսյանն անդրադարձել է «Սպարտակ»-«Ուֆա» խաղին

Armenpress 13:38, 18 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ և Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության մեկնարկաին տուրի «Ուֆա»-ի հետ խաղից հետո անդրադարձել է հանդիպմանը:

«Այդ խաղում մենք պետք է հաղթանակ տոնեինք: Դարպասը գրավելու մի շարք հնարավորություններ ունեինք: «Սպարտակ»-ը տիրում էր խաղային իրավիճակին հանդիպման մի փուլում: Լիահույս եմ, որ հաջորդ փուլում առավել շատ գոլերի կխփենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է Մովսիսյանը:

Ռուսաստանի առաջնության առաջին տուրում «Սպարտակ»-ը ոչ-ոքի 2-2 խաղաց «Ուֆա»-ի հետ: Յուրա Մովսիսյանը մեկնարկային կազմում էր, բայց ավելի ուշ փոխարինվեց, իսկ Արազ Օզբիլիսը մնաց պահեստայինների նստարանին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am