Իրաքի վարչապետը վերացրել է փոխնախագահի եւ փոխվարչապետի պաշտոնները

Armenpress 11:45, 9 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի վարչապետ Հայդար ալ Աբադին վերացրել է փոխնախագահի եւ փոխվարչապետի պաշտոնները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է միջարաբական Al-Arabia հեռուստաալիքը: Որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես:

Նման որոշում կայացվել է կոռուպցիայի դեմ պայքարի եւ ծախսերի կրճատման շրջանակներում: Հայդար ալ Աբադին հրամանի տեքստը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում:

Նա նաեւ շեշտել է, որ կոռուպցիայի հետ կապված բոլոր նախկին եւ ներկա գործերը կբացահայտվեն եւ գտնվում են հակակոռուպցիոն հանձնաժողովի ուշադրության ներքո: Բացի այդ, իրաքյան վարչապետի խոսքով, կկրճատվի կառավարության թիկնապահների թիվը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am