Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում

Armenpress 10:18, 11 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 4-րդ օրը հաղթական եղավ հայ բռնցքամարտիկների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է բռնցքամարտի ֆեդերացիան: Արամ Ավագյանի ու Արման Հովհիկյանի հաղթանակներից հետո, ռինգից հաղթանակած դուրս եկավ նաև Հովհաննես Բաչկովը: 64 կգ քաշային կարգում հանդես եկող մեր բռնցքամարտիկն իր երկրորդ մենամարտում առավելության հասավ Դանիան ներկայացնող Մանդիլա Պոուլսենի նկատմամբ: Վաղը հայ մարզիկներից ռինգ դուրս կգա 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, ով կմենամարտի խորվաթ Մաթիո Կոմանդինայի հետ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am