Լիբանանահայ պատգամավորները զորակցություն են հայտնել երկրի խորհրդարանի նախագահի երկխոսության նախաձեռնությանը

Armenpress 11:42, 2 Սեպտեմբեր, 2015

ԲԵՅՐՈՒԹ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեն եւ հայ պատգամավորները բացարձակ զորակցություն են հայտնել երկրի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի նախաձեռնությանն ու կոչ են արել քաղաքական բոլոր ուժերին առանց նախապայմանի ու կասկածամտության ընդառաջել այդ կոչին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով լիբանանյան «Ազդակ»-ը, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին նշել է, որ զորակցությունը հայտնել են, քանի որ վստահ են, որ Լիբանանում տիրող ներկա իրավիճակի պայմաններում երկխոսությունն անհրաժեշտություն է:

«Լիբանանում տիրող ներկա կացության հաղթահարման համար երկխոսության անհրաժեշտություն կա, որպեսզի հնարավոր լինի լուծումներ գտնել ներկա խնդիրներին, ինչպես նաև միջոցներ ձեռնարկվեն վտանգավոր խոչընդոտները շրջանցելու համար, որոնց մագիլները չգիտենք երբ և ինչպես կարող են երևալ»,- ասված է հայտարարության մեջ:

Աղբահանության խնդրի լուծման վերաբերյալ բողոքի ցույցը Լիբանանում սկսվել է օգոստոսի 22-ին ՌիյադՍոլհ հրապարակից: Ակցիայի մեկնարկից կարճ ժամանակ անց բախումներ են սկսվել ցուցարարների ուանվտանգության ուժերի միջև, որոնց հետևանքով մոտ 50 մարդ է վիրավորվել: Ցուցարարները պահանջելեն կառավարության և վարչապետ Թամմամ Սալամի հրաժարականը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am