Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն

Armenpress 08:35, 8 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պահպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Եզրափակչում Ալեքսանյանը մրցում էր իր հիմնական մրցակից Իրանի ներկայացուցիչ Գազեմ Գոլամռեզա Ռեզաեի հետ: Ալեքսանյանն անկասելի էր և հաղթեց 3-0 հաշվով: Ալեքսանյանն արդեն երկու տարի է լավագույնն է աշխարհում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի մյուս ներկայացուցիչ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց:

Աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում: Նախաօլիմպիական այս տարում աշխարհի այս առաջնությունը վարկանիշային է և այստեղ կխաղարկվեն 16 օլիմպիական ուղեգրեր:

Մեր հավաքականի կազմում արդեն Ռիոյի Օլիմպիական խաղերի համար վարկանիշ ունեն Արթուր Ալեքսանյանը և Միհրան Հարությունյանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am