Վլադիմիրցի ծրագրավորողի գլխի փոխպատվաստումը պլանավորված Է 2017 թվականին

Armenpress 18:05, 11 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վլադիմիրցի ծրագրավորող Վալերի Սպիրիդոնովը, որի մոտ մեջքի մկանային ատրոֆիա Է ախտորոշված, կվիրահատվի 2017 թվականին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վիրահատությունը, ըստ պլանի, պետք Է կայանա 2017 թվականի դեկտեմբերին, շտապելու անհրաժեշտություն չկա: Այն կիրականացվի միայն այն ժամանակ, երբ ես եւ Ստերջիո Կանավերոն (իտալացի նյարդավիճաբույժ, որը մշակել Է վիրահատության տեխնոլոգիան) համոզված կլինենք դրա հուսալի լինելու մեջ»,-«Ինտերֆաքս»-ին հայտնել Է Սպիրիդոնովը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, 31-ամյա վլադիմիրցի ծրագրավորող Սպիրիդոնովը, որը տառապում Է հազվադեպ հանդիպող գենետիկական հիվանդությամբ՝ Վերդինգ-Հոֆմանի համախտանիշով, որոշել Է գլուխը նոր մարմնի փոխպատվաստման վիրահատության ենթարկվել իտալացի նյարդավիրաբույժ Կանավերոյի օգնությամբ:

Վիրահատության մոտավոր բյուջեն կազմում Է ավելի քան 11 մլն դոլար: Ենթադրվում Է, որ վիրահատությունը կտեւի 36 ժամ. այդ ընթացքում Սպիրիդոնովի գլուխը եւ դոնորի մարմինը կսառեցվեն մինչեւ այն աստիճան, որը բջիջներին թույլ կտա ապրել առանց թթվածնի:

 

Լուսանկարը` ТАСС



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am