Մարալիկ համայնքի ղեկավարի պաշտոնը համար վաղը կմրցեն ՀՀԿ և ԲՀԿ ներկայացուցիչները

Armenpress 13:54, 12 Սեպտեմբեր, 2015

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում սեպտեմբերի 13-ին կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և հանրապետական գործադիր մարմնի հարցերով վարչության տեղական ինքնակառավարման և համայնքնային ծառայության  հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանը, համայնքում ամեն ինչ պատրաստ է ընտրություններին:

Մարալիկն ունի 3 ընտրական կենտրոն: Այս ընտրություններին նախապես առաջադրվել էր 3 թեկնածու՝ ԲՀԿ ներկայացուցիչ Արտակ Ավդալյանը, ով ինքնառաջադրվել է, աշխատում է Մարալիկի քաղաքապետարանում որպես տեսուչ,   ՀՀԿ անդամ, համայնքի գործող ղեկավար Արտակ Գևորգյանը՝ առաջադրվել է կուսակցության կողմից և ինքնաառաջադրված՝ անկուսակցական Տոնական Գրիգորյանը, ով «Հանգրվան» ՊՈԱԿ-ում աշխատում է որպես պարետ: Վերջին թեկնածուն ավելի վաղ հանել էր իր թեկնածությունը: Ի դեպ,   Արտակ Գևորգյանն առաջադրվում է արդեն չորրորդ անգամ և ինչպես տեղեկացրեց Ռուբեն Հարությունյանը՝ Մարալիկում  «թեժ» ընտրություններ սպասվում են:

Մարալիկը գտնվում է թիվ 36 ԸԸՀ-ի կազմում, նախնական տվյալներով  ունի 5317 ընտրող:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am