Բրիտանական նախարարների կաբինետի մի մասը դեմ է արտահայտվում ԵՄ անդամակցության հանրաքվեին
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի որոշ անդամներ դեմ են հանդես գալիս վարչապետ Դեւիդ Կեմերոնի նախաձեռնությանը` որքան հնարավոր է շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ հետագա անդամակցության հարցով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հաղորդում է The Sunday Telegraph թերթը:
«Կառավարության մի քանի անդամներ զգուշացնում են վարչապետին այն մասին, որ նա Պահպանողական կուսակցությանը լուրջ ու անուղղելի սխալ հասցրած կլինի, եթե շարունակի պահանջել հանրաքվեի վաղ անցկացումը` զրոյացնելով եվրասկեպտիկների խամբի ջանքերն ի աջակցություն Միացյալ Թագավորությունը ԵՄ կազմից դուրս գալու»,- նշում է պարբերականը:
Եվրասկեպտիկները պահպանողականների կազմում մտահոգված են, որ հաջորդ տարի հանրաքվեի անցկացումը ժամանակ չի թողնի Բրյուսելի հետ ԵՄ հիմնադիր փաստաթղթիի կարեւոր փոփոխությունները քննարկելու համար. այդ փոփոխությունները Մեծ Բրիտանիայի գլխավոր պահանջն են:
«Եթե հանրաքվեն նշանակվի 2016թ-ի հունիս-հուլիսին, դա բացարձակապես անընդունելի է: Մենք ժամանակ չենք ունենա Եվրոպայի հետ Մեծ Բրիտանիայի հարցում խիստ կարեւոր բարեփոխումներ անցկացնել: Մեզ համար շանս է առաջացել խիստ կարեւոր մի բան անելու, սակայն Կեմերոնը, ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը եւ արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Հեմոնդը չեն ցանկանում նման փոփոխություններ: Նրանք ուղղակի ցանկանում են հեռացնել քվեարկությունը նախատեսված ուղուց եւ մնալ Եվրոպայի կազմում»,- ասել է բրիտանական կառավարության աղբյուրը:
Բրյուսելի հետ հարաբերությունների շուրջ հանրաքվեն, ինչպես խոստացել է Կեմերոնը, պետք է անցկացվի մինչեւ 2017թ-ի ավարտը: