Պաշտպանության բանակը կորուստներ և վիրավորներ չունի. ԼՂՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական ապատեղեկատվությունը

Armenpress 11:51, 2 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական պաշտպանական գերատեսչության հերթական ապատեղեկատվությունն այն մասին , թե իբր հայկական կողմը հոկտեմբերի 1-ին և 2-ին շփման գծում ունեցել է զոհեր և վիրավորներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր իրենց զինուժի կողմից հոկտեմբերի 1-ին և 2-ին ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների շնորհիվ կանխվել է հայկական ստորաբաժանումների տեղաշարժը, ինչի արդյունքում հայկական կողմն ունեցել 2 զոհ և վիրավորներ, հերթական ապատեղեկատվություն է:

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և շարունակում առաջնագծում իրենց կամքը թելադրել հակառակորդին:

Պաշտպանության բանակը կորուստներ և վիրավորներ չունի»: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am