Բակո Սահակյանն անցելել է Ստեփանակերտի ծայրամասային թաղամասեր

Armenpress 17:46, 2 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին այցելել է մայրաքաղաքի ծայրամասային մի շարք թաղամասեր եւ ծանոթացել այնտեղ շրջակա միջավայրի վիճակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին բնապահպանության նորմերին խստորեն հետեւելու ուղղությամբ:

Նախագահին ուղեկցել են ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am