«Ալ Քաիդայի» առաջնորդներից մեկը ոչնչացվել է Սիրայում օդուժի հարվածի ընթացքում
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում օդուժի հարվածի հետեւանքով ոչնչացվել է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից եւ հրամանատարներից մեկը` Սանաֆի ան-Նասրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտնում է Fars-ը:
«Ալ Քաիդայի» սիրիական մասը` «Ան-Նուսրայի ճակատը» հրապարակել է հրթիռներով ոչնչացված ավտոմեքենայի եւ մոտակայքում գտնվող մարմինների լուսանկարը: Այն նաեւ հաստատել է, որ ոչնչացվել է հենց ան-Նասրը, ով Սաուդյան Արաբիայի քաղաքացի է:
Ենթադրաբար, նրա հետ ոչնչացվել են խմբավորման եւս երկու անդամ` Աբդուլ Մալիք ալ Ջազրավին եւ Աբու Յասիր ալ Մահրեբին:
Օդուժը հարված է հասցրել Հալեպից արեւմուտք գտնվող Դանա բնակավայրի մոտակայքում:
- ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի
նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
- Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոչ ոք չի վիճարկում․ Վաղարշակ
Հակոբյան
- Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութում և Սոթքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
- Ադրբեջանի և Սերբիայի նախագահները մի շարք համատեղ փաստաթղթեր են
ստորագրել
- ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանսիայի պաշտոնակցին երախտագիտություն է հայտնել Բաքվի
ագրեսիայի առնչությամբ Փարիզի դիրքորոշման համար