Ասադը Դամասկոսում հանդիպել է ռուս խորհրդարանականների հետ

Armenpress 11:42, 25 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս խորհրդարանականները կիրակի Դամասկոսում հանդիպում են ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտնել է պատվիրակության անդամ, Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Յուշենկոն:

Հոկտեմբերի 23-ին ռուսաստանյան խորհրդարանական պատվիրակությունը մարդասիրական առաքելությամբ ժամանել էր Սիրիա` իր հետ բերելով մարդասիրական օգնություն` դեղորայք եւ մանկական սնունդ:

«Օգնության մի մասը մենք կփոխանցենք ուղղափառ թեմի, մյուս մասը` Սիրիայի Գերագույն մուֆթիի միջոցով, իսկ երրորդ մասը կփոխանցվի զոհված սիրիացի զինվորականների երեխաներին»,- պարզաբանել է պատվիրակության ներկայացուցիչ, Դաշնային Խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ Դմիտրի Սաբլինը:

Ռուս խորհրդարանականները պատրաստվում են քննարկել հարցեր, կապված Սիրիայի սոցիալական ենթակառուցվածքի վերականգնման հետ: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am