Արդա Թուրանը «Բարսելոնա»-ում հանդես կգա 7 համարի մարզաշապիկով

Armenpress 11:59, 30 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի թուրք կիսապաշտպան Արդա Թուրանը ակումբի  կազմում հանդես կգա  7 համարի խաղաշապիկով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: 

Թուրք ֆուտբոլիստն Իսպանիայի գործող  չեմպիոնի կազմը համալրել էր ամռանը, սակայն չէր խաղում  ՖԻՖԱ-ի սահմանած տրանսֆերային արգելքի պատճառով։

«Բարսելոնա»-ի  մյուս նորեկը`  Ալեքս Վիդալը հանդես կգա 22 համարի խաղաշապիկով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am