Պետական համակարգի օպտիմալացումը չի կարող ինքնանպատակ լինել. Ատոմ Ջանջուղազյան

Armenpress 15:05, 27 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական համակարգում իրականացվող օպտիմալացման գործընթացը չպետք է ինքնանպատակ լինի: Ազգային ժողովում ՀՀ 2015 թ. պետական բյուջեի կատարողական հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր-գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հարցին:

 «Օպտիմալացումը կարող է տեղի ունենալ միայն  իրավիճակների փոփոխման, պահանջների, կարիքների, չափորոշիչների վերագնահատման արդյունքում: Օպտիմալացումը չպետք է և չի կարող լինեն ինքնանպատակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ հակառակ պարագայում օպտիմալացումը չի կարող դրական արդյունք ապահովել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am