Օբաման Հիրոսիմայում շփվել Է ատոմային ռմբակոծումներ վերապրած ճապոնացիների հետ

Armenpress 15:23, 27 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, որը պատմական այցով գտնվում Է Հիրոսիմայի Խաղաղության զբոսայգում, շփվել Է ատոմային ռմբակոծություններ վերապրած տեղի բնակիչների հետ, որոնց Ճապոնիայում անվանում են «հիբակուսյա», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախագահ Օբաման սեղմել Է նրանց ձեռքը եւ մի քանի րոպե թարգմանչի օգնությամբ խոսել տարեց ճապոնացիների հետ: Նրանցից մեկը Միացյալ Նահանգների նախագահի ձեռքերը բաց չԷր թողնում ամբողջ խոսակցության ընթացքում՝ ինչ-որ բան պատմելով Օբամային: Երկրորդը գրկել Էր ԱՄՆ-ի նախագահին եւ երեւում Էր, թե ինչպես են տարեց ճապոնացու դեմքի վրայով հոսում արցունքները:

Բարաք Օբաման դարձել Է ԱՄՆ-ի առաջին նախագահը, որն այցելել Է Հիրոսիմա՝ այն երկու քաղաքներից մեկը, որը Նագասակիի հետ միասին 1945 թվականին տուժեց Միացյալ Նահանգների ատոմային ռմբակոծություններից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 

Լուսանկարը`AP



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am