Եգիպտացի լրագրողն իր որդու անունը Պուտին Է դրել

Armenpress 13:44, 1 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կահիրեից եգիպտացի լրագրող եւ թարգմանիչ Մոամեն Մուխթարն իր նորածին որդու անունը Պուտին Է դրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Մուխթարը հունիսի 1-ին հայտնել Է Facebook-ի իր Էջում:

«Փառք աստծո: Աստված ինձ որդի տվեց, նրան կոչում են Պուտին Մուխթար»,-գրել Է Մոամենը:

Մուխթար ավագն անվան ընտրությունը բացատրել Է նրանով, որ աշխարհում կա հարյուր Վլադիմիր եւ ընդամենը մեկ Պուտին»:

Գրառման մեկնաբանները Մոամենին շնորհավորել են երեխայի ծնվելու կապակցությամբ եւ կատակել, որ այժմ նա կարող Է իրեն համարել Պուտինի հայրը: «Շնորհավորում եմ քեզ, Պուտինի հայր»,-մաղթել Է սոցցանցում նրա ծանոթներից մեկը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am