Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը Brexit-ի պատճառով 90 մլն դոլար է կորցրել

Armenpress 14:15, 24 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը, որը հանդիսանում է այդ երկրի պետբյուջեի հիմնական մատակարարը, դոլարի նկատմամբ ֆունտ սթեռլինգի փոխարժեքի անկման պատճառով Brexit-ի (Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս գալու հանրաքվե) արդյունքում 86 մլն դոլար է կորցրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով report.az կայքը, 2016 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ֆունտ սթեռլինգով արտահայտված ակտիվների գծով դոլարային համարժեքով Նավթի հիմնադրամի վնասը կազմել է 1150,7 մլն ֆունտ սթեռլինգ կամ հունիսի 23-ից մինչեւ այսօր ժամը 12:00-ը` 86 մլն դոլար:

2016 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով, Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի 4,9 տոկոս ակտիվները տեղադրված են ֆունտ սթեռլինգով:

Report.az-ի վերլուծական խումբը կանխատեսում է, որ ֆունտ սթեռլինգի էժանացման գործընթացը շարունակվելու է, եւ Նավթի հիմնադրամի կորուստը մեծանալու է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am