ԼՂ շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն

Armenpress 09:36, 25 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում անցնող գիշեր պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Հունիսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:

Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է հրաձգային զինատեսակներից:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am