Հիշողությունն է կանխելու նման ոճիրները. Հռոմի Պապի գրառումը Ծիծեռնակաբերդի պատվո այցելուների գրքում
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունից հետո գրառում է թողել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հռոմի Պապը գրել է. «Մենք այստեղ աղոթում ենք հայ ժողովրդի ողբերգության համար, և թող մարդկությունը գիտակցի սա և միշտ տարբերի չարը բարուց: Հայ ժողովրդի ողբերգության հիշողությունը թող մեր մեջ մնա, և հիշողությունն է, որ հետագայում կանխելու է նման ոճիրները»:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրան ուղեկցել են ՀՀ Նախագահ Սեւժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: Ամենայն Հայոց կաթողիկոսի, Ֆրանցիսկոս Պապի և բարձրաստիճան հոգևորականների մասնակցությամբ կատարվել է բարեխոսության կարգ: Պապը ծաղիկներ է խոնարհել սուրբ նահատակների հիշատակի անմար կրակի մոտ, եղևնի տնկեց Ծիծեռնակաբերդի Հիշատակի պուրակում:
- Հռոմի Պապը Հայաստան այցից հետո խոստացել է ադրբեջանցիներին պատմել այն
ճշմարիտի
մասին, որ տեսել է
Պապը Հայաստանից Վատիկան վերադառնալու ճանապարհին պատասխանել է լրագրողների հարցերին: - Հայերի ոչնչացման վերաբերյալ ես այլ բառ չգիտեի, բացի ցեղասպանությունից. Հռոմի
պապ
Հունիսի 26-ին քահանայապետն ավարտել է եռօրյա այցը Հայաստան: - Հռոմի պապի ինքնաթիռն ուղղություն վերցրեց դեպի Վատիկան. ավարտվեց
ուխտագնացությունը Բիբլիական երկիր
Կարմիր գորգի վրայով Պապն անցավ մինչ ինքնաթիռը եղած ճանապարհը, ջերմորեն հրաժեշտ տվեց ՀՀ նախագահին, բարձրացավ ինքնաթիռ` վերջին անգամ հայոց հողի վրա օրհնելով հավաքվածներին: - Մայր Աթոռի բացօթյա խորանում մեկնարկում է պատարագը Հռոմի պապի
մասնակցությամբ
Աշխարհի տարբեր ծագերից Էջմիածին են ժամանել ուխտավորներ` մասնակցելու կրոնական արարողությանը: - Հռոմի Պապն ասում է «այլևս երբեք». միջազգային մամուլի անդրադարձը
Ծիծեռնակաբերդ
Պապի այցին
Սրբազան Քահանայապետի այցի երկրորդ օրը միջազգային լրատվականները լայնորեն լուսաբանել են Պապի այցը Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության հուշահամալիր: