Շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանը մեկնարկեց հաղթանակով

Armenpress 12:27, 28 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գերմանիայի Ռադեբուլ քաղաքում մեկնարկել է Շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնությունը: Մրցաշարն անցկացվում է երկու տարիքային խմբերում՝ 50-ից բարձր և 65-ից բարձր: Հայաստանի հավաքականը մասնակցում է 50-ից բարձր մրցաշարին: Այս ենթախմբում հանդես են գալիս 57 թիմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվության բաժինը:

Մրցաշարում Հայաստանի հավաքականը հանդես է գալիս հետևյալ կազմով` Ռաֆայել Վահանյան, Աշոտ Անաստասյան, Կարեն Մովսիսյան, Նորայր Քալանթարյան և Սերգեյ Գալդունց: Առաջին տուրում մեր ընտրանին  3,5-0,5 հաշվով հաղթեց գերմանական «Դրեզդեն» թիմին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am