Լավրովը հուլիսի 4-ին Երեւանում կմասնակցի ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Armenpress 15:13, 28 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 4-ին Երեւանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 28-ին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Նախարարները կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հրատապ խնդիրների գնահատման հարցերը, փոխգործակցությունը միջազգային ասպարեզում»,-ասել Է Զախարովան:

ԱԳ նախարարները նաեւ կքննարկեն «հակազդեցությունը ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը Մերձավոր Արեւելքի ու Աֆղանստանի իրադրության լույսով»:

Մոսկվան «ակնկալում է, որ երեւանյան հանդիպումը կարեւոր ավանդ կներդնի բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հարցում»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am