Վիկ Դարչինյանը նոկաուտի է ենթարկվել
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիկ Դարչինյանը ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Բիրմինհեմ քաղաքում վարկանիշային մենամարտ է անցկացրել 25-ամյա մեքսիկացի Սերխիո Ֆրիաս Գուտիերեսի հետ: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ pրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոնը 8 ռաունդից բաղկացած մենամարտում պարտություն է կրել արդեն երկրորդ ռաունդում՝ ենթարկվելով նոկաուտի:
Վիկ Դարչինյանը 52-րդ մենամարտն անցկացրել է պրոֆեսիոնալ ռինգում: Նա կրեց 6-րդ պարտությունը: Նախորդ երկու մենամարտերում Վիկ Դարչինյանը հաղթանակ էր տարել:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ