ԼՂՀ արտգործնախարարն ընդունել է «Տավիթյան» հիմնադրամի կրթաթոշակի շրջանավարտներին

Armenpress 17:47, 18 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հուլիսի 18-ին ընդունել է ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչեր իրավունքի և դիվանագիտության դպրոցի «Տավիթյան» հիմնադրամի կրթաթոշակի շրջանավարտներին, հիմնադրամի փոխնախագահ Ջոյս Բարսամի գլխավորությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից:

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը բարձր է գնահատել «Տավիթյան» հիմնադրամի գործունեությունը, որի շնորհիվ պետական ծառայողները հնարավորություն են ստանում սովորելու և կատարելագործվելու Ֆլեթչեր դպրոցում և այնուհետ ներդնելով ստացված գիտելիքները իրենց աշխատանքում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am