Օլանդը Մեյի հետ կայացած հանդիպմանը հորդորել Է շտապ սկսել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու գործընթացը

Armenpress 11:36, 22 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան կարող Է ազատ մուտք ստանալ Եվրոպայի շուկա, սոսկ եթե նրա վրա տարածվի Եվրոպայում մարդկանց ազատ տեղաշարժման իրավունքը, հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա ամենակարեւոր հանգամաքն Է: Բրիտանիան ստիպված կլինի ընտրել. մնալ միասնական շուկայում եւ ընդունել ազատ տեղաշարժման իրավունքը կամ ստանալ այլ կարգավիճակ»,- հայտարարել Է Ֆրանսիայի ղեկավարը:

Ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Թերեզա Մեյի հետ կայացած հանդիպումից հետո՝ Օլանդը նաեւ վերստին Միացյալ Թագավորությանը կոչ Է արել հնարավորինս շտապ սկսելու ԵՄ-ից դուրս գալու գործընթացը:

Մեյը հերթական անգամ հայտարարել Է, որ չի ցանկանում դուրս գալու գործընթացը պաշտոնապես սկսել 2017 թվականից շուտ: Նա նաեւ նշել Է, որ մտադիր Է պահպանել սերտ կապերը Եվրամիության հետ եւ շարունակել համագործակցել Ֆրանսիայի հետ, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում, հաղորդել BBC-ն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am