Ռուսական Lenta.ru կայքը հրաժարվել է հրապարակել ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանի պատասխանը Բակո Սահակյանին

Armenpress 21:13, 22 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Lenta.ru կայքը հրաժարվել է հրապարակել ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի պատասխանը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է rusarminfo.ru կայքը:

Հուլիսի 20-ին «Lenta.ru»-ն հրապարակել էր Բակո Սահակյանի հարցազրույցը, որտեղ ԼՂՀ նախագահը ներկայացրել էր ղարաբաղյան հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը եւ նշել, որ ԼՂՀ ճանաչման հարցը ժամանակի խնդիր է:

Հրապարակումից հետո Ադրբեջանի դեսպանությունը ցանկություն էր հայտնել պատասխանել Բակո Սահակյանին եւ խմբագրություն էր ուղարկել դեսպանության դիրքորոշման վերաբերյալ հոդված: Սակայն խմբագրությունը հրաժարվել է հրապարակել դեսպանության մեկնաբանությունը այս հարցի վերաբերյալ` առաջարկելով դեսպանից նույնպես վերցնել հարցազրույց` առաջադրելով այն հարցերը, որոնք խմբագրությունը հարկ կհամարի տալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am