Կողբում կգործի «Թումո» կենտրոն

Armenpress 22:28, 22 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամի, «Սիմոնյան» կրթական հիմնադրամի, ինչպես նաև «Առաքելություն Մանկություն» բարեգործական կազմակերպության և արգենտինահայ բարերարներ Պողոս Էքսերցեանի, Գրիգոր Սիմսիրօղլուի և Նշան Դևեդջյանի համագործակցության շնորհիվ Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղում կգործի «Թումո» կենտրոն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամից և «Սիմոնյան» կրթական հիմնադրամից, հուլիսի 26-ին Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը։ Լուսանակարը՝ Վիքիպեդիա



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am