Մյունխենի «Օլիմպիա» առևտրի կենտրոնի վրա հարձակվողը 18-ամյա իրանցի է

Armenpress 12:22, 23 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի «Օլիմպիա» առևտրի կենտրոնում զինված հարձակման հետևանքով սպանվել է 9 , հոսպիտալացվել է 16 մարդ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին: Տեղի Ոստիկանությունը հաղորդում է, որ զինված հարձակվողը 18-ամյա իրանցի է եղել: Հանցագործության դրդապատճառները դեռ հայտնի չեն:

Ոստիկանության տվյալների համաձայն, երիտասարդը գործել է միայնակ և հավանական տարբերակ է այն, որ քաղաքացիների ուղղությամբ կրակ բացելուց հետո ինքնասպան է եղել:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am