Մեծ յոթնյակի երկրները շտապեցնում են Բրիտանիային ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ բանակցությունները սկսելու հարցում

Armenpress 15:30, 23 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ յոթնյակի երկրները ցանկանում են, որ Բրիտանիայի` ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ բանակցությունները սկսվեն հնարավորինս շուտ:  Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով  РИА Новости-ն, ասել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել Սափենը: Բրիտանիայի կառավարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ ժամանակ է պահանջվում գործընթացը սկսելու համար:

Այնուամենայնիվ, ԵՄ-ն շտապեցնում է Բրիտանիային գործընթացը սկսելու հարցում եւ հրաժարվում է նախնական բանակցություններ անցկացնել:

Հունիսի 23-ին Եվրամիության անդամակցության վերաբերյալ Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեում հաղթեցին Եվրամիությունից դուրս գալու կողմնակիցները: Ինչպես վկայում են վերջնական արդյունքները, որոնք հրապարակվել են բոլոր 382 ընտրական տարածքների քվեաթերթիկների տվյալների ամփոփման արդյունքներով, բրիտանացիների 52 տոկոսը (17,41 միլիոն մարդ) քվեարկել Է ԵՄ-ին Միացյալ Թագավորության անդամակցության դադարեցման օգտին, 48 տոկոսը (16,14 միլիոն մարդ) հանդես Է եկել եվրաինտեգրացման շարունակման օգտին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am