«Նոր գիրք» 3/18. «Գիտե՞ս, թե ով է երկարագուլպա Պիպին»

Armenpress 14:04, 25 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր տարատեսակ ցանկերից ընտրեցեք գրքեր և սկսեք ընթերցել:

Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակված ուշագրավ մանկական գիրք:

Աստրիդ Լինդգրեն

«Գիտե՞ս, թե ով է երկարագուլպա Պիպին»

Թոմին ու Անիկան վաղուց երազում էին մի խաղընկեր ունենալ: Մի օր հարևան տնակում սկսում է բնակվել Պիպին իր ձիու և փոքրիկ կապիկի հետ, որի անունը Պարոն Նիլսոն է: Պիպին անասելի ուժեղ է և կարող է անգամ իր ձիուն բարձրացնել: Նա ո՛չ մայրիկ ունի, ո՛չ հայրիկ, որ իրեն ուղարկեն քնելու զվարճության ամենաթեժ պահին, և Պիպին միշտ ամեն ինչ անում է իր ուզածի պես:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am