Ժնեւում բացվում Է Սիրիային նվիրված հանդիպումը՝ ՌԴ - ԱՄՆ - ՄԱԿ ձեւաչափով

Armenpress 10:33, 26 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնեւում հուլիսի 26-ին սկսվում Է՝ Ռուսաստան, ԱՄՆ եւ ՄԱԿ եռակողմ հանդիպումը՝ նվիրված Սիրիային: Մասնակիցները կքննարկեն այդ երկրում խաղաղ կարգավորման առաջշարժման հետ կապված հարցերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք կառուցողականորեն ենք տրամադրված աշխատելու մեր գործընկերների հետ եւ հուսով ենք, որ կհաջողվի առաջ շարժվել միջսիրիական բանակցությունների հարցում»,- ՏԱՍՍ-ին ասել Է ՌԴ-ի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը, որը գլխավորում Է Ռուսաստանի պատվիրակությունը:  

Ինչպես ՏԱՍՍ-ին հաղորդել Է Ժնեւում ՄԱԿ-ին կից Միացյալ Նահանգների ներկայացուցչության աշխատակից Փոլ Փեյթինը, կոնսուլտացիաներում ԱՄՆ-ը ներկայացնում Է Սիրիայի գծով երկրի նախագահի հատուկ դեսպնորդ Մայքլ Ռաթնին:

ՄԱԿ-ից կմասնակցի Սիրիայի գծով գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան:

Բանակցությունների օրակարգը, ինչպես նաեւ դրանց անցկացման վայրն ու ժամանակը չեն հրապարակվում: Միջոցառումը փակ կլինի մամուլի համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am